«Ուշադիր լսիր սերժ թանկյան՝ այ անբարոյական էծ»․ Տիգրան Ներսիսյանը դիմել է Սերժ Թանկյանին


«Ուշադիր լսիր սերժ թանկյան՝ այ անբարոյական էծ»․ Տիգրան Ներսիսյանը դիմել է Սերժ Թանկյանին
Հունվար 14 00:07 2022

Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է հայազգի աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանին․ « Հիմա ուշադիր լսիր սերժ թանկյան՝ այ անբարոյական էծ: Նախ մեր զինվոր տղեն չի սպանվել այլ զոհվել ա ու ոչ թե ինչպես դու ես ասում ալիևի էգոիզմի պատճառով այլ քո իշխանությունների դավաճան, ապիկար ու անմարդկային լինելու պատճառով: Իշխանություններ՝ որի հաստ աղիքում ապահով տեղավորվել ես: Հիմա խորհուրդս քեզ ու քո նման այդտեղ հեռուներում մի քանի համբալ «արվեստագետ մտավորականներիդ»: 

Դուք իսկապես ձեզ հայի տեղ եք՞՞ դրել: Գնացեք մի հատ ԴՆԹ թեստ հանձնեք , որ ճշտվի հայ եք՞՞, թե՞՞ թուրքի ցրթած: Խորհուրդ որը քո իշխանություններին էլ եմ տվել: Իսկ ավելի լավ կանես կոնկրետ քայլերի դիմես չդավաճանես սկզբունքներիդ , մի հատ պարզես կարող ա՞՞ էլի մի հարմար առիթ մառիթ կա Հանրապետության հրապարակում հայրենասիրության քողի տակ, համերգով էլի մի քանի միլիոն տանես: Հա մեկ էլ զանգի էն մյուս «հայրենասերիդ» արսինե խանջյանիդ թող կամերան վերցնի գա, էլի նկարել մկարելու բաներ կլինի, ձեռի հետ էլ մի հատ էլ անձնագիր կստանա: Ընդհանրապես պասիվ եք՝աշխույժ….աշխույժ: Անհայրենիք նեխածներ. ՀՀ. Վաստակավոր արտիստ. Տիգրան Ներսիսյան»,- գրել է Տիգրան Ներսիսյանը։ 

 
 

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը գրառում էր կատարել Վարդենիսում զոհված Ռուդիկ Ղարիբյանի մասին․ ««Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոիզմի պատճառով: Նա 1 ամսից պետք է ավարտեր իր ծառայությունը։ Այսօր ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա Ղարիբյանը»,- գրել էր Թանկյանը։ 



loading...