Որպեսզի համապատասխանեն «հիմնական սոցիալիստական ​​արժեքներին». Չինաստանն աստղերին արգելել է սոցցանցերում պարծենալ շքեղ կյանքով


Որպեսզի համապատասխանեն «հիմնական սոցիալիստական ​​արժեքներին». Չինաստանն աստղերին արգելել է սոցցանցերում պարծենալ շքեղ կյանքով
Նոյեմբեր 24 21:12 2021

Չինաստանի իշխանություններն արգելել են տեղացի հայտնիներին և աստղերին սոցցանցերում «պարծենալ հարստությամբ» կամ «շռայլ հաճույքներով», գրում է Business Insider-ը:

Չինաստանի Ինտերնետ կարգավորող գործակալության հայտարարության համաձայն՝ հայտնիների և նրանց երկրպագուների ակումբների օգտահաշիվներն ու էջերը պետք է «հետևեն հասարակական կարգին և լավ վարքագծին, հավատարիմ մնան հասարակական կարծիքի և արժեքների ճիշտ կողմնորոշմանը, խթանեն հիմնական սոցիալիստական արժեքները և պահպանեն առողջ ապրելակերպ և ճաշակ»:

Աստղերին արգելվել է նաև լուրեր տարածել, կեղծ կամ անձնական բնույթի տեղեկություններ հրապարակել, երկրպագուներին հրահրել «մեկը մյուսի վրա բանավոր հարձակման» և խրախուսել նրանց զբաղվել «անօրինական դրամահավաքով կամ իռացիոնալ ներդրումներով»:

Իշխանությունները նաև 88 անձի, այդ թվում՝ չին-կանադացի ռեփեր Քրիս Վուին, որը վերջերս մեղադրվել է սեռական ոտնձգության համար, արգելել են ուղիղ հեռարձակումներ անցկացնել:

Չինաստանում արգելափակված են գլոբալ սոցհարթակներ, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը և YouTube-ը, ուստի բնակիչներն օգտագործում են գրաքննված ներքին կայքեր, ինչպիսիք են Weibo-ն, Renren-ը և Youku-ն:




loading...