Հայ ժողովրդի ընտրյալ ճակատագիրը և պատմական առաքելությունը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Հայ ժողովրդի ընտրյալ ճակատագիրը և պատմական առաքելությունը. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Հուլիս 4 12:45 2026

Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը հերթական սովորական ժողովուրդը չէ, մենք հավատում ենք, որ աշխարհի 200 ժողովուրդների մեջ հայ ժողովուրդն ընտրված ժողովուրդ է ունի պատմական առաքելություն, այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը նշում է, որ հայ ժողովուրդը սովորական ազգ չէ, այլ աշխարհի հազարավոր ժողովուրդների մեջ ունի հատուկ ընտրյալ ճակատագիր և պատմական առաքելություն։ Որպես դրա ապացույց նա ներկայացնում է երկու հիմնական փաստ․ մարդկության երկրորդ վերածնունդը Արարատի փեշերին և հայերի կողմից միաստվածությունը (ոչ միայն Քրիստոնեությունը) որպես պետական կրոն առաջինը ընդունելը։

Ըստ նրա՝ հայերի պարտությունների հիմնական պատճառը սեփական ճակատագրից խուսափելն ու ավելի հեշտ ճանապարհով գնալու ձգտումն է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։