«Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը այսօր խափանվել է։
Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով պրոցեսը մի քանի ժամով կանգնել է։
Գնահատման և թեստավորման կենտրոնը ստիպված է եղել բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգել։
Այն կերկարաձգվի մեկ օրով և կտևի մինչև հուլիսի 5-ը, ժամը 17:00-ը։
ՀԷՑ-ից պաշտոնական պարզաբանում չի ներկայացվել։










