«Դելտա» շտամը չափազանց արագ է մուտք գործում օրգանիզմ, հետեւաբար եւ՛ պատվաստվածների եւ՛ հիվանդների մոտ հիշողության բջիջները չեն հասցնում գործել։ Դա միակ պատճառն է, որ պատվաստվածները վարակվում են կորոնավիրուսով։
Այս մասին հայտնում է mk.ru-ն
Նման կարծիք է հայտնել միկրոկենսաբան, համաճարակաբան, ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը։ Նա ընդգծել է, որ հենց «դելտա» շտամն է փոխել մարդու մարմնի հետ փոխգործակցության բնույթը։ Մնացած բոլոր շտամները գործում են ստանդարտ ձևով և պաշտպանությունը հասցնում է աշխատել:
Հայտնի փորձագետը նշել է, որ 6-8 ամիս հետո առողջացածների եւ պատվաստվածների մոտ հակամարմինների տիտրը սկսում է նվազել: Միաժամանակ պահպանվում են հիշողության բջիջները, որոնք վարակվելուց հետո 2-ից 4-րդ օրը սկսում են հակամարմիններ արտադրել։ «Դելտա»-ի դեպքում դա ուշացած է։ Վիրուսը մի բջիջից մյուսը տարածվում է առանց դրանցից դուրս գալու և շատ մեծ քանակությամբ է կուտակվում։
Գինցբուրգն ընդգծել է, որ եթե մարդը վերապատվաստվի վեց ամիսը մեկ, այս խնդրից կարող է խուսափել։ Այդ դեպքում օրգանիզմում անընդհատ կլինի հակամարմինների բարձր մակարդակ։
Ըստ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի, Ռուսաստանի հիվանդանոցներում բուժում ստացող կորոնավիրուսով վարակված հիվանդների մեծ մասը պատվաստված չի եղել։