Հայաստանի թիմի մարզումը Բուխարեստում, ներկա է եղել նաեւ Միխայ Ստոյկիցան


Հայաստանի թիմի մարզումը Բուխարեստում, ներկա է եղել նաեւ Միխայ Ստոյկիցան
Հոկտեմբեր 10 23:56 2021
 

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ նախախաղային մարզում է անցկացրել Բուխարեստում։ Ներկա է եղել նաեւ Հայաստանի ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան, որը զրուցել է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

2017 թվականից ռումինացի մասնագետը զբաղեցնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Միխայ Ստոյկիցան Հայաստանի հավաքականը գլխավորել է 2003-2004 թվականներին: Նույն ժամանակահատվածում նա գլխավորում էր նաև Երևանի «Փյունիկը»:

Ռումինիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ 

 

 



loading...