Խաղաղության համար կա մի երաշխիք. Արարատ Միրզոյան


Խաղաղության համար կա մի երաշխիք. Արարատ Միրզոյան
Նոյեմբեր 5 10:44 2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համոզմամբ՝ խաղաղության համար կա մի երաշխիք և դա երրորդ երկիրը չէ, խաղաղապահները չեն, այլ այն է, որ այն համաձայնագրերը, որոնք ստորագրվում են, ձեռնտու են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ տարածաշրջանի մյուս երկրներին։

«Այս փոխշահավետությունն է, որը հարատևություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության  համաձայնագրին։ Հայաստանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու խախտելու այդ պայմանագիրը,  իմ պատկերացմամբ՝ նաև Ադրբեջանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու այն խախտելու»։