ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը վստահեցնում է, թե իրենց համար քաղաքական գործ չկա։
«Մենք չենք տարբերակում։ Ձեզ համար է քաղաքական։ Մեզ մոտ քաղաքական գործ հասկացողություն չկա», - ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին։
Նա ասաց, թե կալանքների միջնորդությունների թվի զգալի նվազում ունեն։
«16,4 տոկոսով նվազում ունենք, սա հսկայական թիվ է»,- ասաց ՔԿ նախագահը։








