Ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության


Ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության
Հուլիս 30 16:17 2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները  վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ում և պարզել, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ:

Սննդամթերքի անվտանգության մասին օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

 
 

«Ադամիում» ՍՊԸ ՍՊԸ-ի բոլոր 45 աշխատակիցներին էլ Տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը:

 

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին



loading...