Վերացվել է ՍՊԸ-ներից մեկին պատկանող կաթնամթերքի արտադրամասի կասեցումը


Վերացվել է ՍՊԸ-ներից մեկին պատկանող կաթնամթերքի արտադրամասի կասեցումը
Հուլիս 29 17:07 2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր) արտադրամաս (գ. Բանդիվան) և պարզել, որ այստեղ վերացվել են պետական վերահսկողության՝ ստուգման, ժամանակ հայտնաբերված բոլոր խախտումները, ապահովվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ-ը: