Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ի հետ կապ չունի. ՊՆ


Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ-ի հետ կապ չունի. ՊՆ
Հուլիս 28 11:57 2021

Վաղ առավոտից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկություն է տարածում նաև ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

MediaHub.am-ը կապ հաստատեց ՊՆ՝ հասկանալու, թե արդյոք Արծրուն Հովհաննիսյանի գրառումները համարվո՞ւմ են պաշտոնական տեղեկատվություն և, թե այժմ որպես ով է նա ներկայացնում իրադրությունը։

«ՊՆ պաշտոնական բոլոր հաղորդագրությունները տեղադրվում են ՊՆ կայքում։ Արծրուն Հովհաննիսյանը ՊՆ ներկայացուցիչ չէ, և նրա գրառումները պաշտոնական համարվել չեն կարող»,- նշեցին գերատեսչությունից։



loading...