Ինչ իրավիճակ է հայ- ադրբեջանական սահմանին


Ինչ իրավիճակ է հայ- ադրբեջանական սահմանին
Հուլիս 27 00:09 2021

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները դադարեցրել են կրակը հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Ժամը 11:00-ի դրությամբ հարաբերականորեն հանգիստ է»- հայտնել են  ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Հիշեցնենք, որ ՊՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հակառակորդը նույն ուղղությամբ  կրակոցները վերսկսել էր 15:30-ից։

 
ՊՆ-ն հաղորդել էր նաև, որ հուլիսի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
 
 

Հայկական կողմը դիմել էր հակազդող գործողությունների։