Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները


Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները
Հուլիս 26 18:32 2021

Զինված ուժերում մեկնարկել են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։ Հուլիսի 24-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի երդման հանդիսավոր արարողությունը կայացել է Խոր Վիրապ վանական համալիրում։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել երկրի սահմանները։ Հրամկազմը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին՝ հրահանգավորելով լինել զգոն և խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։