16-ամյա դեռահասներ են ձերբակալվել, ովքեր բռնաբարել են 13-ամյա աղջնակի, նկարահանել ու ցույց տվել տեսանյութը ծանոթներին


16-ամյա դեռահասներ են ձերբակալվել, ովքեր բռնաբարել են 13-ամյա աղջնակի, նկարահանել ու ցույց տվել տեսանյութը ծանոթներին
Հուլիս 22 23:44 2021

Դեպքը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին: Հանցագործները նախ ինչ-որ բան են տվել իրենց զոհին, որպեսզի խմի, ինչից հետո նա անգիտակից վիճակում է եղել:

Հանցագործությունը կատարելուց հետո նրանք իրենց զոհին սպառնացել են, որ ոստիկանություն դիմելու դեպքում կհրապարակեն տեսանյութը, սակայն ավելի ուշ այն ցույց են տվել իրենց ծանոթներին:

 
 

Միայն կես տարի անց աղջիկը կատարվածի մասին պատմել է ծնողներին, ովքեր էլ դիմել են իրավապահներին:

Դեռահասներն ընդունել են իրենց մեղավորությունը: