Քաղաքացիները դժգհում են՝ որոշումներ են ստանում մեքենան չթույլատրված վայրում կայանելու վերաբերյալ այն դեպքում, երբ մուծել են տարեկան վճարը


Քաղաքացիները դժգհում են՝ որոշումներ են ստանում մեքենան չթույլատրված վայրում կայանելու վերաբերյալ այն դեպքում, երբ մուծել են տարեկան վճարը
Հուլիս 19 23:12 2021

 

Քաղաքացիները հաճախ են դժգոհում, որ Երևանի քաղաքապետարանի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնից «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշում են ստանում՝ մեքենան չթույլատրված վայրում կայանելու վերաբերյալ։

Նրանք նշում են, որ տուգանելու որոշումը հիմնավորվում է այսպես․ «Ավտոտրանսպորտային միջոցը կայանվել է համայնքային վճարովի ավտոկայանատեղիում, որի համար բացակայում է Երևան քաղաքի ավագանու 22․12․2020թ․ հ․305-Ն որոշմամբ սահմանված տեղական վճարի վճարումը»։ Սա՝ այն դեպքում, երբ կարմիր գծերով նշված կայանատեղերում կայանելու համար տարեկան վճարը ամեն տարի մուծում են:

 
 

 

Երևանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս պետք է վարորդը հասկանա, որ դա համայնքային կայանատեղի է:

Պատասխանեցին՝ հավանաբար խոսքը կարմիր գծերի մասին է, որոնք նույնպես տեղական վճար են, և ամեն տարի դրանց դրույքաչափը սահմանում է ավագանին:

Տվյալ դեպում 305-ն որոշմամբ կետ 14-ում նշված է. «Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի` մեկ ամսվա համար` 25․000 /քսանհինգ հազար/ դրամ է, մեկ տարվա համար (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 100․000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

Վճարովի այլ ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 24:00-ն կայանելու համար` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը, յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 /հինգ հարյուր/ դրամ, մեկ շաբաթվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ, մեկ ամսվա համար` 2000 /երկու հազար/ դրամ, իսկ մեկ տարվա համար (մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 12000 /տասներկու հազար/ դրամ:



loading...