Երևանում Range Rover-ը մխրճվել է ավտոտնակի մեջ` վնասելով ներսում կայանված Opel-ը. կա վիրավոր


Երևանում Range Rover-ը մխրճվել է ավտոտնակի մեջ` վնասելով ներսում կայանված Opel-ը. կա վիրավոր
Հուլիս 18 12:16 2021

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:10-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 23-ամյա Մանվել Միքայելյանը Range Rover մակնիշի RE 777 NG վրացական համարանիշներով ավտոմեքենայով Նոր Նորք վարչական շրջանում՝ Մոլդովական և Նելսոն Ստեփանյան փողոցների (ժողովրդին հայտնի հարկայինի)  խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է բնակչին պատկանող երկաթե ավտոտնակի մեջ, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Կայքի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է ոչ սթափ: 

Ավտոտնակում կայանված է եղել Opel մակնիշի ավտոմեքենա, որին և ավտոտնակին նյութական վնաս է պատճառվել: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։