Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է


Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է
Հուլիս 16 13:10 2021

Սիսիանի համայնքապետը ձերբակալվել է: Այս մասին Armday.am-ին հայտնեցին  ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Արթուր Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու մեջ։

 

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):