Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն (լուսանկար)


Բրազիլիայում շնաձուկը պատառոտել է ծովում կարիքները հոգացող հարբած տղամարդուն (լուսանկար)
Հուլիս 15 08:39 2021

Բրազիլիայի Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում խնջույքը ողբերգությամբ է ավարտվել: 
Այստեղ շնաձուկը հարձակվել ու պատառոտել է 51-ամյա տղամարդուն: Դրանից առաջ նա ընկերոջ հետ մտել էր ջուրը՝ կարիքները հոգալու համար:

Ինչպես փոխանցում է Daily Star-ը, այդ պահին երկու տղամարդիկ էլ հարբած են եղել: Ինչ-որ պահի տղամարդկանցից մեկը տեսել է, թե ինչպես է իր բաժակակիցը ջրի մեջ «մենամարտում» ինչ-որ մեկի հետ: Հետո արյուն է հայտնվել:

Տուժածին դուրս են բերել ծովից: Ինչպես պարզվել է, գիշատիչը կծել է նրա թևը մինչև արմունկ: Շնաձուկը պոկել է նաև զոհի ոտքը:

 

Տղամարդուն հանձնել են բժիշկներին: Հիվանդանոցում բժիշկները գրանցել են նրա մահը: