ՀՀ Կառավարության որոշմամբ` կորած զույգ համարանիշերի փոխարեն կարող է հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր: Նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց Ոստիկանապետը։
Վահե Ղազարյանն ասաց, թե հատկացումը տեղի կունենա 12 հազար դրամի դիմաց, որոշումն էլ ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
Նա նշեց, թե որոշումը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Ղազարյանը տեղեկացրեց, որ այս կերպ հնարավոր կլինի կանխել մեքենայի համարանիշների գողության դեպքերը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում գողության նոր տեսակ է հայտնվել. գողանում են ավտոմեքենաների պետհամարանիշերը ու սեփականատերերից դրամ են շորթում:
«Սա շատ կարևոր որոշում է խնդիրն արմատապես լուծելու համար», - ասաց Փաշինյանը:










