Տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտը փլվել է, 33-ամյա քաղաքացին մնացել է հողաշերտի տակ


Տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտը փլվել է, 33-ամյա քաղաքացին մնացել է հողաշերտի տակ
Հուլիս 11 22:14 2021

Հուլիսի 11-ին, ժամը 17։10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Սիսական փողոցի տներից մեկում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է հողաշերտի տակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ տան նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հողաշերտը փլվել է, ինչի հետևանքով Ս․ Ա․-ն (ծնված 1988 թ․) մնացել է հողաշերտի տակ:
Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: