Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն


Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն
Հուլիս 9 15:40 2021

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում։

Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվել է ևս 3 աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1601 աճյուն։