Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել


Քաջարանի քաղաքապետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հուլիս 9 19:21 2021

Երեկվանից Ազգային անվտանգության ծառայություն բերման ենթարկված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Միջնորդությունը կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ 15։30-ին։