Ազատի ջրամբարի հարևանությամբ հայտնաբերվել են մարդկային գանգեր ու ոսկորներ. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը


Ազատի ջրամբարի հարևանությամբ հայտնաբերվել են մարդկային գանգեր ու ոսկորներ. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը
Հուլիս 8 13:53 2021

 Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 19։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է shamshyan.com–ը։


Փրկարարներն ու ոստիկանները, հետո նրանց միացած ԱԻՆ ջրասուզակները ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, սակայն մթության ու անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքները կեսգիշերն անց դադարեցվել են։ 

Այսօր՝ հուլիսի 8-ին, վերսկսվել են։ Փրկարարներն ու ոստիկանները ջրամբարի տարածքում և դրա հարակից վայրերում հայտնաբերել են մեծ թվով մարդկային գանգեր, մարմնի տարբեր հատվածների ոսկորներ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ ամենը նշված վայրում հայտնվել է այն բանից հետո, երբ ջրի մակարդակի բարձրացման պատճառով մոտակայքում գտնվող հին գերեզմաններում փլուզում է տեղի ունեցել, ու այդ ամենը հայտնվել է բաց տարածքում։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։