Նոր կառավարությունում ով կզբաղեցնի Սուրեն Պապիկյանի տեղը.«Հրապարակ»


Նոր կառավարությունում ով կզբաղեցնի Սուրեն Պապիկյանի տեղը.«Հրապարակ»
Հուլիս 3 09:18 2021

«Նոր կառավարությունում Սուրեն Պապիկյանի տեղը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, զբաղեցնելու է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

 

Պապիկյանը նշանակվելու է փոխվարչապետ, իսկ Ռ․ Պետրոսյանի տեղը զբաղեցնելու է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետի աթոռին էլ նստելու է Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը: Այս մասին խոսում են Գեղարքունիքի մարզի մերձպաշտոնական շրջանակներում: Սանոսյանը, սակայն, մեր հարցին պատասխանելով, ասաց, թե այդ լուրերը ճիշտ չեն:

 

Ինչպես հայտնի է, Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է իր՝ փոխվարչապետ դառնալու մասին լուրերը, սակայն կառավարությունում իրեն հարց ուղղած լրագրողներին տված նրա պատասխանը համոզիչ չի հնչել»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։