Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիա Կարապետյանի և «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած բանավեճին կողմերը սկսեցին վիրավորական արտահայտություններ անել. բանավեճը վերածվեց վիճաբանության: Եթերի ընթացքում Վարդանյանը ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանին անվանեց «ալկոհոլիկ», որին Կարապետյանը կոշտ արձագանքեց՝ մի քանի անգամ կրկնելով «հանգստացե՛ք»: «Ձեր ալկոհոլիկը, եթե սթափ է, և եթե զրուցել եք իր հետ, կասե՞ք՝ ինչ միտումով է երկիրն այս վիճակում թողած՝ փողոցներում իրեն պատառոտում»,- դիմելով Կարապետյանին՝ հարցրեց Վարդանյանը: Հարցին ի պատասխան ՔՊ-ական քաղաքական գործիչն ասաց. «Ես շատ կարճ պատասխանեմ. օրենքի և իրավունքի դիկտատուրա է լինելու, և բոլոր օրինազանցները փռվելու են ասֆալտին»: Մանրամասները՝ տեսանյութում: |
«Ձեր ղեկավարն ալկոհոլիկ է», «հանգստացե՛ք». թեժ բանավեճ Թեհմինա Վարդանյանի և Մարիա Կարապետյանի միջև

