Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. հայրն ու նրա 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար


Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. հայրն ու նրա 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Հուլիս 8 20:35 2025

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

 

Ժամը 18:10-ի սահմաններում 32-ամյա Էդգար Մ․-ն իր վարած «Lexus» մակնիշի մեքենայով Մեղրի–Երասխ ավտոճանապարհի Այգավան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ե8կաթե արգելապատնեշին, ապա կամրջի բետոնե հենապատին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը՝ Էդգար Մ․-ն և նրա դուստրը՝ 3-ամյա Լուսի Մ․-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։