Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։25-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ի վարած «Bentley» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անահիտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անահիտ Ս․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ավտովթար՝ Երևանում․ Թամանցիների փողոցում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լրահոս
Սադիզմ՝ առանց սահմանների, սա սամասուդի պաշտոնական օրինակ է․ Իրավապաշտպան
1
Սեպտեմբեր,
2026 23:49
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի
1
Սեպտեմբեր,
2026 23:31
Մեր կեցավայրում այնքան կենցաղային խնդիրներ կան․ արդեն 8 տարի է ձմռանը չի տաքանում, որովհետև ջեռուցման համակարգը չի աշխատում․ Նիկոլ Փաշինյան
1
Սեպտեմբեր,
2026 22:46
Մեր կեցավայրում այնքան կենցաղային խնդիրներ կան, Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդման ժամանակ ասել է Նիկոլ ...










