Երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շինելու է», նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու. Լենա Նազարյան


Երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «շինելու է», նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու. Լենա Նազարյան
Հունիս 14 17:12 2021

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել parliamentmonitoring.am-ին: Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:

-Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

-Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի:

-Նկատի ունեք՝ ինքնապաշտպանվու՞մ եք։

-Այո: Բացի այդ, դա նաև անհրաժեշտություն է, չպաշտպանվելը անհասկանալի կլինի հանրության համար: Յոթ ամիս՝ ինչ անարգանք, հայհոյանք ասես լսել ենք, տարել ենք, ու հիմա դրան չպատասխանելը պարզապես սխալ է: Չի հասկացվի չպատասխանելը: Պետք է պատասխան ստանան, ընդ որում՝ շատ համարժեք: Այս լարվածությունը կարող է նվազել, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն նման արտահայտություններից:

-Նաև հայհոյանք է հնչել Փաշինյանի կողմից:

-Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու: