Այս պահին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները դադարեցվել են


Այս պահին 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները դադարեցվել են
Հունիս 16 22:15 2026

Հունիսի 16-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները օրվա մթության պատճառով Վանաձոր քաղաքի Փամբակ գետում դադարեցվել են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները, որոնք վերսկսվել էին այսօր առավոտյան ժամը 08։00-ին։

 Որոնողական աշխատանքներին միացել էին ՀՆՓԱԿ-ի և Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, ինչպես նաև Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի հրշեջ փրկարարաներ, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վանաձորի, Սպիտակի, Թումանյանի, մեծ թվով համայնքային ոստիկաններ։

Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 17-ին, առավոտյան ժամը 08։00-ին։ Դեպքի փաստով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,-հայտնում է shamshyan.com-ը։