«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը վստահ է՝ իր նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի մասին է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց, որտեղ քննվում է իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցը, Դավիթ Ղազինյանը լրագրողներին ասաց, թե համոզված է՝ ԿԸՀ-ն տալու է համաձայնությունը։
«Սա ուղղված է և՛ իմ, և՛ մեր քաղաքական ուժի ակտիվության դեմ»,-ասաց Դավիթ Ղազինյանը։
Իրենց ընտրած քաղաքացիներին Ղազինյանը կոչ արեց երկրին ու իրենց ընտրությանը հավատարիմ մնալ.
«Համոզված եմ, որ հաղթանակ անպայման լինելու է։ Շատ ուժեղ Հայաստան ունենալու ենք»։










