Կառավարության անօգնականությունը պատերազմի եւ կորուստների հանգեցրեց. Էջմիածնում Ռոբերտ Քոչարյանի գալու պահին աղավնիներ են թռցրել (Տեսանյութ)


Կառավարության անօգնականությունը պատերազմի եւ կորուստների հանգեցրեց. Էջմիածնում Ռոբերտ Քոչարյանի գալու պահին աղավնիներ են թռցրել (Տեսանյութ)
Հունիս 14 15:47 2021

Լավ աշխատող կառավարությունն այն կառավարությունն է, որի մասին մարդիկ չգիտեն, թե որտեղ է այն գտնվում: Այս մասին Էջմիածնի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

 

«Եթե ամեն ինչ լավ է, եթե կառավարությունը ժամացույցի նման աշխատում է, ինչո՞ւ մարդիկ պետք է իմանան, թե որտեղ է այն գտնվում»,- ասաց նախկին նախագահը: Սակայն, շարունակեց նա, երեք տարի կառավարության շենքի առջեւ բառացիորեն ամեն օր հանրահավաքներ են անցկացվում: Դա նշանակում է, որ կան շատ չլուծված խնդիրներ:

Երկրորդ նախագահը հայտարարեց, որ կառավարության անօգնականությունը պատերազմի եւ կորուստների հանգեցրեց: Քոչարյանը շեշտեց, որ շատ անելիք կա պատասխանատվությունը վիթխարի է. «Երբեմն, երբ ես ինքս ինձ հետ մենակ եմ մնում, նույնիսկ ինքս ինձ հարց եմ տալիս. ինչի՞ս է դա պետք: Բայց այլ ելք չկա. պետք է առաջ գնալ»:

Նշենք, որ հանդիպումը տեղի էր ունենում փողոցում, բայց մարդիկ, չնայած արեւին, սպասում էին ու վանկարկում «Քոչարյան»: Երկրորդ նախագահի ժամանումը դիմավորեցին երկինք բաց թողնված աղավնիները: