ԿԸՀ-ն դարձել է ՔՊ-ի մասնաճյուղ. Անուշ Միրզոյան


ԿԸՀ-ն դարձել է ՔՊ-ի մասնաճյուղ. Անուշ Միրզոյան
Սեպտեմբեր 17 23:25 2026

«Ժողովրդավար երկրներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգործեր Հայաստանի քաղաքացիների շահերի համար, բայց կարծես ԿԸՀ-ն դարձել է  ՔՊ-ի մասնաճյուղ»,-  ԱԺ-ում  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը՝  դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ 

Հովակիմյանն արձագանքեց. «ԿԸՀ-ն գործել և գործում է, կոնկրետ այս գումարման ԿԸՀ համար ես կարող եմ նման պատասխանտու հայտարարություն անել, Հայաստանի քաղաքացիների շահերից։ 

ԿԸՀ-ն նայում է ամենին Հայաստանի Ընտրական օրենսգրքի տառի պահպանման տեսանկյունից։ ԿԸՀ-ն և ես գործում ենք բացառապես Հայաստանի քաղաքացիների շահերից»։