Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով տեղի կունենա հերթական դատական նիստը։
Վաղը` սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Կենտրոնի դատարանում (Տիգրան Մեծի 23/1) տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը։
«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին, իրավապաշտպաններին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ հետևել դատական գործընթացին։
Պահանջում ենք բաց և հրապարակային դատավարություն»,- հայտնում են «Մայր Հայաստան» շարժումից










