Կրկնակի վրաերթ․ հետիոտնը մահացել է, առաջինը վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը՝ փախել


Կրկնակի վրաերթ․ հետիոտնը մահացել է, առաջինը վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը՝ փախել
Սեպտեմբեր 17 22:15 2026

Այսօր  կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհին  անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո կրկնակի վրաերթ է տեղի ունեցել՝  «Լադա» մակնիշի ավտոմեքենայով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, վրաերթի ենթարկվածի, դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենայի մակնիշը, վարորդների ու մահացածի ինքնությունը պարզվում է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Արմավիրի մարզի բնակիչ 69-ամյա Զ․ Ա․-ն է։