«Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել». Արթուր Վանեցյան


«Կապիտուլյանտը պատահաբար մտել է միջազգային ակումբ ու սկսել է բադի ձայներ հանել». Արթուր Վանեցյան
Հունիս 11 00:18 2021

Ձայնագրությունն այն մասին է, թե Նիկոլ Փաշինյանն իր անպատասխանատու մոտեցմամբ ինչպես բերեց հասցրեց մեզ պատերազմի: Այս մասին այսօր` հունիսի 10-ին, նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Այսօր Հայաստանի բնակավայրերից մեկում կապիտուլյանտը հերթական անգամ ավտոբուսվ բերված մի խումբ մարդկանց դիմաց ելույթ էր ունենում և ուզում էր բացատրեր, թե ինքն ինչքան հայրենասեր ու լավ քայլ է արել: Բայց իրականում, այն, ինչ մենք լսում ենք այս ձայնագրության մեջ՝ ողբերգություն է:

Մարդկային լեզվով բացատրեմ, որպեսզի պարզ լինի: Որսորդներն ինձ լավ կհասկանան: Պատկերացրեք մի լճակ, որտեղ որսորդներն սպասում են, թե երբ պետք է բադերը գան, որ որս անեն: Սպասելու ընթացքում որսորդը ե՞րբ է զենքը վերցնում ձեռքն ու սկսում կրակել: Երբ բադը ձայներ է սկսում հանել:

Հիմա էս կապիտուլյանտը մտել է միջազգային ակումբ պատահաբար ու սկսել է բադի ձայներ հանել: Եվ բոլոր միջազգային խաղացողները՝ հրացանները ձեռքին, սպասում են, թե ով է կրակելու:»,- ասել է Վանեցյանը:

 

 



loading...