Արա՛, կարող ես գալ հետս բանավեճի, արի՛, եթե չէ, ես քեզ կհերձեմ եթերներով. Աշոտյանը՝ Փաշինյանին


Արա՛, կարող ես գալ հետս բանավեճի, արի՛, եթե չէ, ես քեզ կհերձեմ եթերներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
Հունիս 10 17:37 2021

Փառք պետք է տալ բոլոր այն լուծումներին, որ կային նախորդ երեք նախագահների կողմից, հատկապես՝ Սերժ Սարգսյանի կողմից բանակցված փաթեթին, որովհետև դա հրաշալի լուծում կլիներ Արցախի բանակցությունների մասին․ Facebook-ի եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երբ այդ վիժվածքը խոսում է բանակցային ժառանգությունից, հիշեք, թե ինչ ժառանգություն է նա թողնում հիմա։ Վաղն ասուլիս ունեմ, մանրամասն «հերձելու եմ» այդ քաղաքական դիակին։ Երկու անգամ նրան հրավիրել եմ դեմ առ դեմ բանավեճի արցախյան հարցով, երկու անգամ նա իրեն պահել է վերջին ղզիկի պես։ Նա այդքան տղա չի, որ գա իմ դեմ կանգնի ու արցախյան հարցով բանավիճի»,- ասել է Աշոտյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



loading...