96-97-ին Ղարաբաղի հարցին տիրապետող 6 փորձագետ կար Հայաստանում, 1-ը՝ Ռուսաստանում, 1-ը՝ ԱՄՆ-ում. Տեր-Պետրոսյան (տեսանյութ)


96-97-ին Ղարաբաղի հարցին տիրապետող 6 փորձագետ կար Հայաստանում, 1-ը՝ Ռուսաստանում, 1-ը՝ ԱՄՆ-ում. Տեր-Պետրոսյան (տեսանյութ)
Հունիս 10 16:06 2021

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանն իր հետ որոշ ճանապարհ է անցել, արդյո՞ք չի հասցրել այդ ընթացքում լիարժեք պատկերացում կազմել Ղարաբաղյան խնդրի մասին:

Առաջին նախագահն ասաց, որ 96-97 թվականներին էր նշել, որ Արցախի կարգավորման խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 հոգի՝ ինքը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, ԱԳ նախարար Ոսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը. «Հիմա նույնիսկ 3 հոգի էլ չի տիրապետում:

Կողքը լինելը, միասին ճանապարհն անցնելը որչևէ բան չի նշանակում: Չկարծեք, թե այդպիսի փորձագետները շատ են:

Ռուսաստանում կար մեկը՝ Կազիմիրովը, ով փայլուն փորձագետ էր:

ԱՄՆ-ում կար: Ուրիշ չեմ էլ հիշում:

Նիկոլ Փաշինյանն ինչի՞ց է նեղացած, չհասկացա: Նա մինչև այսօր չի հասկացել Ղարաբաղի հարցը: Հիմա 5 հոգի կան, որ գիտեն»։



loading...