Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։
Ըստ Հիդրոմետ ծառայության՝ նշված հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C։
Ցրտահարության վտանգի պայմաններում Հիդրոօդերևութաբանության կենտրոնը հորդորում է իրականացնել բերքահավաք։










