Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել


Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի նկատմամբ կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հոկտեմբեր 2 13:37 2026

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել մի քանի հոդվածներով։

Սյունիքի Շաքի գյուղ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը երեկ ցերեկը կրակել էր գյուղի բնակիչներից մեկի՝ 39-ամյա կնոջ ոտքին: Միջադեպը տեղի էր ունեցել կնոջ անչափահաս երեք երեխաների ներկայությամբ: Նրանցից երկուսը վնասվածքներ են ստացել: