«Ադրբեջանը նախապատրաստվում է 2024-25թթ-ին պատերազմի». Նաիրի Հոխիկյան


«Ադրբեջանը նախապատրաստվում է 2024-25թթ-ին պատերազմի». Նաիրի Հոխիկյան
Մայիս 29 14:25 2021

«Ադրբեջանը հիմա իր համար լավագույն ռազմավարական դիրքեր է վերցնում՝ պատրաստվելով ապագա պատերազմին: Նույնը Արցախում. եթե տեսնեք՝ այդ 3000 ք/կմ տարածքում այնպիսի դիրքերում է նստած թշնամին, որ դա հարձակողական դիրք է. դա պաշտպանողական, անվտանգային դիրք չէ, այլ միանշանակ՝ հարձակողական»,- այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց լրագրող, կառավարման մասնագետ Նաիրի Հոխիկյանը:

«Մեր տարածքները մենք կարողանալու ենք վերադարձնել միայն ու միայն պատերազմով: Կա՛մ մենք վերադարձնելու ենք Քարվաճառը, Քաշաթաղը, Շուշին, Հադրութը, կա՛մ կորցնելու ենք ամեն ինչ, իհարկե՝ նաև Հայաստանը»,- ասաց Ն. Հոխիկյանը:

Կառավարման մասնագետի դիտարկումներով, Ադրբեջանը նախապատրաստվում է 2024-25թթ-ին պատերազմի: «Մենք պատրաստ կլինե՞նք, լավ, պատրաստ չե՞նք լինի՝ կկորցնենք ամեն ինչ»,- ասաց նա: