ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին


ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին
Մայիս 9 14:27 2025

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակազմը՝ ընկերության ղեկավարության գլխավորությամբ, ծաղկեպսակներ է դրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող երկաթուղային զինվորների հուշարձանին, ինչպես նաև Հաղթանակի զբոսայգում տեղադրված Հավերժական կրակին։ Մայիսի 9-ին Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։

Տոնին ընդառաջ՝ Հայաստանի խոշոր երկաթուղային կայարանները ձևավորվել են թեմատիկ ատրիբուտիկայով և ինստալացիաներով, իսկ ընկերության էլեկտրագնացքները զարդարվել են Գեորգիևյան ժապավեններով։ Մայիսի 9-ին կայարանում կազմակերպվել է տոնական համերգ «Հարավկովկասյան երկաթուղու» գործընկեր Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ։ Կայարանի տարածքում իրականացվել է նաև Գեորգիևյան ժապավենների նվիրատվության ակցիա։

Ավելի վաղ ընկերությունը՝ համագործակցելով Հայաստանում «Ռուսկի դոմ» և 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների հետ, Սանահինում՝ Միկոյան եղբայրների տուն-թանգարանի հարևանությամբ, ստեղծել է ծառուղի՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին։ Ընկերության պաշտոնական կայքում բացվել է «Շնորհակալ ենք պապին հաղթանակի համար» խորագիրով էջ, որտեղ հրապարակվել են նյութեր Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ՀԿԵ աշխատակիցների ազգականների և երկաթուղային զինվորների մասին։