Երևանում կնոջ հետ ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց փրկարարները, ջրասուզակները, քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են ընկնելու վայրից մոտ 25 կմ հեռավորության վրա՝ Ջրաշենում գտնվող ջրատարից։
Shamshyan.com-ն ավելի վաղ գրել էր, որ նա Երևանի Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն է ընկելկնոջ հետ:
Կնոջը այդ պահին ջրատարից դուրս էին բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ:
Մայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել, հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
Ըստ ՓԾ տվյալների՝ հայտնաբերվածը ապրիլի 26-ից որոնվող տղամարդու դին է։