Սյունիքի ստախոս մարզպետը Հ1-ին տված հարցազրույցում կրկին ստել է՝ հայտարարելով, թե Սև լիճը մեր վերահսկողության տակ է. Տեսանյութ


Սյունիքի ստախոս մարզպետը  Հ1-ին տված հարցազրույցում կրկին ստել է՝ հայտարարելով, թե Սև լիճը մեր վերահսկողության տակ է. Տեսանյութ
Մայիս 15 23:52 2021
Սյունիքի ստախոս մարզպետը Հ1-ին տված հարցազրույցում կրկին ստել է՝ հայտարարելով, թե Սև լիճը մեր վերահսկողության տակ է
Հարց է առաջանում այդ ե՞րբ են ադրբեջանցիները հետ քաշվել Սյունիքից, եթե Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ իրավիճակի փոփոխություն չկա, բանակցություններն արդյունք չեն տվել:
Եվ եթե Սև լիճը մեր վերահսկողության տակ է, ինչո՞ւ է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին:
Հիշեցնենք, սա առաջին դեպքը չէ, երբ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը թշնամու շահն է սպասարկում: Ավելի վաղ նա ստել էր, թե իբր ադրբեջացիները մոլորվել են և միտումնավոր չեն ներխուժել Հայաստանի տարածք:
Ի դեպ, Հ1-ի ռեպորտաժում ներկայացված լճակը բավականին հեռու է Սև լճից, որը շարունակում է գտնվել թշնամու հսկողության տակ: