Վարձով բնակարանների գները թանկանում են, օրինակ 35 քմ-ի համար բնակարանատերերն առաջարկում են վճարել ամսական 130 հազար դրամ։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ մեր բնակարանային շուկան երկար տարիներ վերահսկողությունից դուրս է գտնվել, բնակարանատերերը հիմնականում չեն հարկվում։
«Տարիներ շարունակ պետությունը աչք է փակել՝ հաշվի առնելով, որ բնակարանի վարձակալությունից ստացվող գումարները մեծ չեն, և սա մարդկանց համար լրացուցիչ եկամուտ է, որը կարող է սոցիալական խնդիր լուծել»,-ասում է նա՝ հավելելով, որ պետք է վերահսկողությունն ուժեղացնել, բայց ցանկալի է վարել տարբերակված քաղաքականություն։
Նա նշում է՝ նախկինում գոյություն է ունեցել չհարկվող շեմ, իսկ հիմա դրա բացակայությունը խնդիրներ է առաջացնում ոլորտում։
«Կստացվի, որ 40 000 դրամ բնակարանի վարձ ունեցողն ու 1 մլն դրամի չափով վարձավճար ստացողն էլ 10 տոկոսի չափով պետք է հարկ վճարի, իսկ դա անարդար երևույթ է։ Հարկային վարչարարությունը պետք է վերանայվի, ունենանք չհարկվող շեմ, որը թույլ կտա փոքր բնակարանների վարձակալությունից օգուտ ստացողներին ազատել հարկերից։ Թիրախը պետք է լինի խոշոր ու միջին վարձավճարներից գումարներ հավաքագրելը»,-ասում է նա։
ՊԵԿ-ից Tert.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները ենթակա են պարտադիր գրանցման, իսկ պետական գրանցում չստացած գործարքները առոչինչ են։
Մանրամասները՝ տեսանյութում։