Էրդողանը հաստատել է Թուրքիայի` «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու որոշումը


Էրդողանը հաստատել է Թուրքիայի` «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու որոշումը
Ապրիլ 10 22:12 2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ստամբուլում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններում հաստատել է «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու Անկարայի որոշումը: Այս մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է TRT հեռուստաալիքով հեռարձակված մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հանդես ենք գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օգտին: Մենք սկզբունքայնորեն հաստատեցինք մեր որոշումը` չճանաչել Ղրիմի բռնակցումը: Մենք հայտարարել ենք, որ աջակցում ենք Ուկրաինայի նախաձեռնությանը` «Ղրիմի պլատֆորմի» տեսքով, որը միտված  է Ղրիմի հարցով միջազգային հանրության մերձեցմանը: Հուսով ենք, որ այս նախաձեռնությունը դրական արդյունքներ կբերի Ղրիմի բոլոր ժողովուրդների, այդ թվում ՝ ղրիմյան թաթարների և Ուկրաինայի համար», - ասել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է, որ Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են շարունակել ռազմավարական գործընկերությունը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իր նպատակն է համարում ապահովել անվտանգությունն ու հանգստությունը Սեւ ծովում:

 

Նա պնդում է, որ Թուրքիայի և Ուկրաինայի միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ:

«Մենք սկսել ենք նոր խորհրդակցություններ 2 + 2 ձևաչափով, ուստի մենք ուժեղացնում ենք համակարգումը մեր երկրների միջև: Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցությունը որևէ կերպ չի նշանակում երրորդ երկրների դեմ ուղղված նախաձեռնություն », - ասել է Թուրքիայի նախագահը:



loading...