Վստահ եմ՝ Անդրանիկ Քոչարյանի բերանով խոսել է Նիկոլ Փաշինյանը․ քաղաքացին՝ Ա․ Քոչարյանի հայտարարության մասին (տեսանյութ)


Վստահ եմ՝ Անդրանիկ Քոչարյանի բերանով խոսել է Նիկոլ Փաշինյանը․ քաղաքացին՝ Ա․ Քոչարյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Փետրվար 22 22:00 2021

Անդրանիկ Քոչարյանն այսօր ապացուցեց, թե 2008–ի մարտի 1-ի դեպքերն ով էր արել, դա ինձ համար պարզ դարձավ, որովհետև այդպիսի բան կա՝ հանցագործը միշտ վերադառնում է իր հանցագործության վայր։

Այս մասին անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը՝ անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու այդ մարդկանց վրա։

«Նա բարձրաձայնեց այն, ինչ բոլորս գիտեինք։ Անդրանիկ Քոչարյանը հերթական ուսապարկն է, ես վստահ չեմ, որ ընտրության դեպքում Անդրանիկ Քոչարյանին իր ընտանիքը կընտրի։  Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կոմպրոմատներ ունի ամեն մեկի վրա, իր կոմպրոմատներին արժանի ամեն մեկին ասում է՝ ինչ ասի»,– ասաց նա։

«Ես վստահ  եմ, որ Անդրանիկ Քոչարյանն էլ է ամաչում իր ասածից, վստահ եմ, որ Անդրանիկ Քոչարյանի բերանով խոսել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց ես Անդրանիկ Քոչարյանին և իր նմաններին ասում եմ՝ զգույշ եղեք, ձեր ամեն ասած բառում զգույշ եղեք»,– ասաց քաղաքացին և նշեց, որ ամաչում է, որ նման հայ կա աշխարհում։