Թեժ գլոբալ հակամարտությունը կդառնա քաղաքակրթության վերջը. Պուտին


Թեժ գլոբալ հակամարտությունը կդառնա քաղաքակրթության վերջը. Պուտին
Հունվար 27 18:28 2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ժամանակակից աշխարհում գլոբալ հակամարտությունն անհնարին է՝ դա կնշանակեր քաղաքակրթության վերջը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում՝ Պուտինը նշել է, որ ներկայումս աշխարհում տեղի է ունենում միջազգային ինստիտուտների թուլացում, բազմապատկվում են տարածաշրջանային հակամարտությունները, վատթարանում է գլոբալ անվտանգության համակարգը:

«Ինչպես հայտնի է, XX դարում համանման խնդիրները լուծելու անկարողությունը եւ անպատրաստ լինելը, ըստ էության, շրջվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի աղետով: Հույս ունեմ, որ հիմա, իհարկե, այդպիսի գլոբալ, թեժ հակամարտությունը սկզբունքորեն անհնարին է: Այդպիսի մեծ հույս ունեմ: Այն կնշանակեր քաղաքակրթության վերջը»,- ասել է Պուտինը:



loading...