Թբիլիսիում բողոքի ցույցի են դուրս եկել ծնողները՝ դպրոցները բացելու պահանջով


Թբիլիսիում բողոքի ցույցի են դուրս եկել ծնողները՝ դպրոցները բացելու պահանջով
Հունվար 24 20:27 2021

Թբիլիսիի «Մզիուրի» այգում այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում էին բացել դպրոցները, որոնք փակվել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում:

Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, հանրահավաքը, որը կազմակերպել էին դպրոցահասակ երեխաների ծնողները, հարյուր մասնակից է հավաքել: Շատերը ակցիային ժամանել էին երեխաների հետ:

Հանրահավաքի մասնակիցները երկրի իշխանություններին մեղադրում են բնակչության շահերն ու պահանջներն անտեսելու մեջ:

Վրաց աշակերտների մեծամասնությունը երրորդ կիսամյակն անընդմեջ հեռավար է կրթություն ստանում: Ծնողները կարծում են, որ նման ձևաչափը լավագույն ազդեցություն չի ունենում կրթության որակի վրա: Նրանք մատնանշում են նաև դպրոցների փակման բացասական հետևանքները անչափահասների հոգեբանության վրա:

Այս պահին ծնողների բողոքի ակցիան արդեն ավարտվել է: Նրանք ներկայացրել են իրենց պահանջները, որոնք կներկայացվեն կառավարությանը:

Իշխանությունների որոշմամբ՝ դպրոցները երկրում կբացվեն փետրվարի մեկից՝ բացառությամբ Թբիլիսիի, Քութայիսի և Ռուսթավիի դպրոցների: Այդ շրջաններում կրթական գործընթացը կվերականգնվի մարտի մեկից:

Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այդ ծրագիրը կարող է վերանայվել, ինչի արդյունքում երկրի բոլոր դպրոցներում դասերը կվերսկսվեն փետրվարի 15-ից:

Հիշեցնենք, որ այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել նաև վրաց մայրաքաղաքի կառավարության տան մոտ: Ցույցի մասնակիցները պահանջում էին չեղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված սահմանափակումները:



loading...