Պեսկովը գնահատել է Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասնակիցների թիվը


Պեսկովը գնահատել է Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասնակիցների թիվը
Հունվար 24 18:05 2021

Հունվարի 23-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցած չարտոնվածակցիաներին ոչ այնքան շատ քաղաքացիներ են մասնակցել: Մասնակիցների թիվն այսպես է գնահատել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը:

Ըստ նրա՝ նման անօրինական միջոցառումներ են կազմակերպվում նրանց կողմից, ովքեր փորձում են իրավիճակը զարգացնել: Սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ գործողություններին շատ ավելի քիչ մարդ է մասնակցում, քան քվեարկում է պետության ղեկավարի՝ Վլադիմիր Պուտինի օգտին, ասել է Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ շատ ռուսներ կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: Միաժամանակ նա ասել է, որ հարգում է բոլոր տեսակետները, բայց կտրականապես դեմ է չհամաձայնեցված գործողություններին մասնակցելուն, քանի որ դա օրենքի խախտում է: