Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը. Նարեկ Մանթաշյան


Ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը. Նարեկ Մանթաշյան
Հունվար 20 00:50 2021

Ակնհայտ է, որ գերիների թիվը հաշվելն անհնար երևույթ չէ, գուցե կան չնչին շեղումներ, բայց միջազգային առաքելություն իրականացնող կառույցների համար ընդհանուր թիվը վաղուց հասանելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը:

«Կարճ մի քանի չոր փաստ համադրենք

Ակնհայտ է, որ գերիների թիվը հաշվելն անհնար երևույթ չէ, գուցե կան չնչին շեղումներ, բայց միջազգային առաքելություն իրականացնող կառույցների համար ընդհանուր թիվը վաղուց հասանելի է:

Ակնհայտ է, որ գերիների թվին տիրապետում են Միջազգային կարմիր խաչը, Ադրբեջանի կառավարությունը, միջնորդ երկրները, ՀՀ կառավարությունը, ու միակ սուբյեկտը, որից քողարկվում է այդ չարաբաստիկ ինֆորմացիան` Հայաստանի ժողովուրդն է:

Հիմա հարց. Իմաստը ո՞րն է թաքցնել, եթե թշնամի Ադրբեջանը տիրապետում է այդ թվին, ու՞մից են թաքցնում, ի՞նչ իմաստ ունի գաղտնի պահել այդ թիվը:

Չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը, պարզապես ապշել կարելի է սրանց սրբապղծության աստիճանից»:

 



loading...